կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 19:23
Հասարակություն

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում Բարձրագույն դատարան ստեղծելու մասին

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում Բարձրագույն դատարան ստեղծելու մասին

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրում Բարձրագույն դատարան ստեղծելու մասին, հաղորդում է Aamaj News գործալությունը:

Լրատվականի տեղեկություններով՝ գլխավոր դատավորի պաշտոնում նշանակվել է մավլավի Աբդուլ Հաքիմ Հաքանին, նրա առաջին տեղակալն է մավլավի Մոհամադ Քասին Թուրքմանը:

«Թալիբանը», որը դուրս էր մղվել «Հյուսիսային միության» մարտիկների կողմից 2001 թվականի նոյեմբերի 13-ին, շուրջ 20 տարի անց ծավալել է մասշտաբային գործողություն Աֆղանստանում հսկողություն հաստատելու շուրջ, երբ Վաշինգտոնը հայտարարել էր 2021 թվականի գարնանը հանրապետությունում իր ռազմական արշավն ավարտելու ծրագրերի մասին: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին վայր էր դրել լիազորություններն ու լքել երկիրը, իսկ թալիբներն առանց ռազմական գործողությունների մտել էին մայրաքաղաք: Սեպտեմբերի 6-ին արմատականները հայտարարել էին ամբողջ աֆղանական տարածքում հսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակել էին ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունն առայժմ չի ճանաչվել որեւէ երկրի կողմից: