|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պակիստանա-աֆղանական սահմանին` պակիստանյան վերահսկիչ անցակետի վրա երեկ տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել են 9 պակիստանցի սահմանապահներ եւ 14 իսլամական գրոհայիններ. տեղեկացնում է mignews.com-ը:
Բախումը տեղի է ունեցել Փեշավար քաղաքից արեւմուտք` Հայբեր նահանգում, որտեղ ակտիվ գործում են «Ալ Քաիդա»-ի եւ «Թալիբան»-ի զինյալները: Երկու ժամ տեւած մարտից հետո գրոհայինները հետ են շպրտվել:
Հայբեր նահանգով են անցնում պակիստանյան Կարաչի նավահանգստից Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի համար բեռներ մատակարարող երթուղին: