|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆրանսիական France-3 հեռուստաալիքի լրագրողներ Ստեֆան Տապոնիեն եւ Էրվե Գեկյերն այսօր ազատ են արձակվել աֆղանական գերությունից: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի տարածած հայտարարության մեջ:
Սարկոզին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային Ֆրանսիայի քաղաքացիներին ազատ արձակելու գործին համագործակցելու համար, նաեւ երախտիքի խոսքեր է ուղղել գործողության բոլոր մասնակիցներին:
Նախագահի հայտարարության հրապարակումից ավելի վաղ լրագրողների ազատ արձակման մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է արտգործնախարար Ֆրանսու Ֆիյոնը: Նա ասել է, որ լրագրողներն իրեն լավ են զգում եւ ներկայումս գտնվում են ֆրանսիական ռազմակայանում:
Ստեֆան Տապոնիեն եւ Էրվե Գեկյերը, նաեւ նրանց աֆղանցի թարգմանիչը գերի էին ընկել 2009 թվականի դեկտեմբերի 30-ին: Այդ օրից Փարիզը բազմիցս հայտարարել է, որ նրանց գերությունից ազատելը ազգային արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է: