Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թալիբան» շարժումը (արգելված Ռուսաստանի Դաշնությունում) չի նախատեսում հարձակվել աֆղանա-տաջիկական սահմանի վրա: Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:
«Իհարկե, մենք չենք հարձակվի Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի վրա: Մենք վստահեցնում ենք ռուսական կողմին, որ մեր քաղաքականությունը հարձակման մեջ չէ», - ասել է նա:
Պատվիրակությունը Մոսկվայում հաստատել է, որ չի ձգտում ռազմական ճանապարհով գրավել Աֆղանստանը:
«Աֆղանստանը ռազմական ճանապարհով զավթելը մեր քաղաքականությունը չէ: Մեր դիրքորոշումն է գտնել լուծում Աֆղանստանի հիմնախնդիրներին, որոնք քննարկվում են Դոհայում,- ասել է Շահինը։- Մենք վերահաստատեցինք մեր նվիրվածությունը քաղաքական լուծմանը` այստեղ` Մոսկվայում»:
Նա նշել է, որ թալիբները «հեշտությամբ կարող էին գրավել գավառական քաղաքները», բայց փոխարենը կամավոր զերծ մնացին դրանից:
«Թալիբան» շարժման քաթարյան քաղաքական գրասենյակի պատվիրակությունը Մոսկվայում է: Վերջին անգամ «Թալիբան»-ը Մոսկվա էր այցելել մարտին՝ մասնակցելու ընդլայնված եռյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) նիստին՝ նվիրված Աֆղանստանում կարգավորմանը:
Ռազմաքաղաքական իրավիճակը Աֆղանստանում վատթարացել է՝ ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի զորքերի գրեթե ավարտված դուրսբերման ֆոնին: Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար, գեներալ Վալի Մոհամադ Ահմադզայն ասել է, որ բանակի համար առաջնայինը երկրի գլխավոր քաղաքները, սահմանային անցումները և մայրուղիները թալիբներից պաշտպանելն է: