Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմտյան զորքերի դուրս բերման ֆոնին՝ Ռուսաստանը մտահոգված է Աֆղանստանում իրավիճակի զարգացմամբ և աֆղանա-տաջիկական սահմանին լարվածության նոր օջախի առաջացմամբ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանրապես, իհարկե, Աֆղանստանում իրավիճակի զարգացումը, քանի որ ամերիկացիները և այլ զինվորականներ դուրս են բերվում այս երկրից, մեր ուշադրության և մտահոգության պատճառն է... Տաջիկստանը մեզ շատ մոտ, գործընկեր պետություն է: Իսկապես, լարվածության նոր օջախի, սպառնալիքների ի հայտ գալը հենց դա է մեզ անհանգստացնում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«Թալիբան» շարժման նախօրեին գրոհայինները գրավել են Աֆղանստանի և Տաջիկստանի միջև Շեր Խան Բանդարի հիմնական սահմանային անցակետը Աֆղանստանի Կունդուզ նահանգում: Սա «Թալիբան» շարժման ամենաէական ձեռքբերումն է Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի որոշմանը հաջորդած գործողությունների ակտիվացումից հետո: