Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թալիբան»-ի խոսնակ Բիլալ Քարիմին հայտարարել է, որ աֆղանա-իրանական սահմանին գտնվող Նիմրոզ նահանգում թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումներն ավարտվել են։ Այս մասին նա հայտնել է Tolo News հեռուստաալիքին։
Նա նաև նշել է, որ մարտերի արդյունքում ոչ ոք չի զոհվել։ Թալիբների ներկայացուցիչը չի բացահայտել հակամարտության պատճառները։
Ավելի վաղ Aamaj News-ը հայտնել էր, որ թալիբների գրոհայինները իրանցի զինվորականների հետ մարտերի արդյունքում գրավել են իրանական երկու անցակետ։ Թալիբների ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոստ Մոհամմադ և Բալա Սիա Չեշման անցակետերը։ Գործակալությունը հայտնել էր նաև, որ իրանցի սահմանապահների և թալիբների միջև մարտերը թեժ են եղել։ Դեպքի վայրից կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են հակառակորդները հրետանի կիրառում միմյանց դեմ։
Այդուհանդերձ, լրատվամիջոցը իրանական կողմից հաղորդումներ է ստացել, որ իրանական երկու անցակետերի գրավման լուրը սուտ է։ Իրանական լրատվամիջոցները նշում են, որ թալիբների հարձակումը հետ է մղվել, և անցակետերը կրկին անցել են Իրանի վերահսկողության տակ։