Փոխարժեքներ
18 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆի կրտսեր որդին՝ Սաադին, կիրակի օրը լքել է Լիբիան` անձնական անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը:
Տրիպոլիի իշխանությունները Սաադի Քադաֆիին արդարացնելուց հետո թույլատրել են լքել երկիրը, և նա Միտիգա միջազգային օդանավակայանից մեկնել է Թուրքիա:
Սաադի Քադաֆին 2011 թվականի աշնանը սպանված՝ Լիբիայի առաջնորդի երրորդ որդին է: Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո նա փախել էր Նիգեր, սակայն 2014 -ին նրան արտահանձնել էին: Նա մի քանի տարի անցկացրել է Տրիպոլիի բանտում, իսկ 2018-ին արդարացվել է 2011-ի, այսպես կոչված, գարնանային հեղափոխության ժամանակ սպանություն և ճնշումներ կազմակերպելու մեղադրանքից, որի ընթացքում ապստամբների կողմից դաժանաբար սպանվել էր Մուամար Քադաֆին, և լիակատար քաոս էր սկսվել երկրում, որը շարունակվում է ցօրս:
Սաադիի ավագ եղբայր Սեյֆ ալ Իսլամը շարունակում է մնալ տնային կալանքի տակ, թեև նրա դեմ բոլոր մեղադրանքները պաշտոնապես հանվել են: Ի դեպ, լիբիական մամուլում ակտիվորեն քննարկվում է դեկտեմբերին նշանակված ընտրություններում երկրի նախագահի պաշտոնում Սեյֆ ալ Իսլամի հավանական առաջադրման մասին լուրը: