|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամ Քադաֆին, դիմել է ռուսական իշխանություններին` Լիբիայում իր նախագահական հավակնություններին աջակցելու խնդրանքով: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Bloomberg-ը:
Աղբյուրներից մեկը պատմել է, որ ռուսական իշխանություններն արդեն բանակցություններ են ունեցել Քադաֆիի որդու հետ, սակայն Ռուսաստանը դեռ չի որոշել` ում կաջակցի Լիբիայում նախագահական ընտրարշավում:
Ըստ գործակալության` Քադաֆիի որդին հոկտեմբերի սկզբին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հետ և նամակ փոխանցել Վլադիմիր Պուտինին: