Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիայի գահընկեց արված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն և առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում. գրում է The Times-ը:
Ըստ բրիտանական թերթի՝ նրան նախկինում տեսնում էին որպես Քադաֆիի իրավահաջորդ, բայց տասը տարի առաջ` «արաբական գարնանից» հետո, նրան գերեցին Լիբիայի անապատում, և այդ ժամանակվանից նա այլևս չի հայտնվում հասարակության առջև: Սեյֆ ալ Իսլամը բանտարկվել է, ցմահ ազատազրկման ենթարկվել, բայց հետո ազատ արձակվել: Իսկ Լիբիայում և Միջազգային քրեական դատարանում նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել: Նրան ճանաչողներն ասում են, որ Սեյֆը կարող է առաջադրվել՝ առանց ուշադրություն դարձնելու այդ դատական գործերին:
Լիբիայում ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 24-ին, բայց Քադաֆիի թեկնածության մասին ցանկանում են հայտարարել ավելի ուշ` երբ ընտրությունների մասին օրենքն արդեն ընդունվի: Հակառակ դեպքում` հակառակորդները կարող են խանգարել: Օրինակ` ներկայացնել դրույթ, ըստ որի` նախագահը կնշանակվի խորհրդարանի կողմից:
Ըստ Times-ի` Քադաֆին կարող է բախվել կյանքի սպառնալիքի. ԶԼՄ-ները հայտնում են, որ նրա հակառակորդ, գեներալ Հաֆթարը, որը նույնպես նախագահ դառնալու հավակնություններ ունի, ցանկանում է սպանել նրան: