|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հայկական Ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից երեկ մեր թղթակիցը տեղեկացել է, որ նրա կրտսեր որդին նույնպես սովորելու է ոչ պետական դպրոցում։ Այս տարի նա կհաճախի առաջին դասարան և ինչպես եղբայրը՝ «Այբ» դպրոցում։ Նախարարը, սակայն, չի ընդունել, որ իր այդ ընտրությունն արդեն իսկ վերաբերմունք է պետական դպրոցների նկատմամբ և պնդել է, որ Հայաստանում կան բազմաթիվ լավ դպրոցներ ու դասվարներ։ Նշենք նաև, որ «Այբում» տարեկան ուսման վարձը 2.5 միլիոն դրամ է։ Նախարարը մեղմացուցիչ հանգամանք է բերել՝ ասելով, որ երկրորդ երեխայի դեպքում զեղչեր են կիրառվելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։