կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 17:34
Աշխարհ

Քադաֆիի որդին Լիբիայի նախագահի ընտրություններին հայտ է ներկայացրել. ընտրական հանձնաժողովը չի մերժել դիմումը

Քադաֆիի որդին Լիբիայի նախագահի ընտրություններին հայտ է ներկայացրել. ընտրական հանձնաժողովը չի մերժել դիմումը

Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հերքել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, որպես նախագահի թեկնածու գրանցելուց հրաժարվելու մասին տեղեկությունը։

Հանձնաժողովի խոսնակ Խալեդ էլ Մենայը թուրքական «Անադոլու» գործակալությանը բացատրել է, որ ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը և սոցիալական ցանցերի հաշիվները ենթարկվել են կիբերհարձակումների: Նրա խոսքով՝ ռեսուրսները, որոնք հաղորդագրություններ էին հրապարակում Քադաֆիի թեկնածության մերժման մասին, անմիջապես ջնջել են դրանք։

«Ոչ մի որոշում (հանձնաժողովի կողմից) չի կայացվել Սեյֆ ալ Իսլամի թեկնածության վերաբերյալ»,- ասել է Էլ Մենայը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ Իսլամի՝  երկրում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու դիմումը։

Կիրակի՝ նոյեմբերի 14-ին, Սեյֆ ալ  Իսլամը Լիբիայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։

Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Լիբիայում նշանակված են դեկտեմբերի 24-ին՝ համաձայն ՄԱԿ-ի հովանու ներքո Թունիսում 2020 թվականի նոյեմբերի 15-ին կայանալիք միջլիբիական բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։