Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այս պահին 13 քրեական գործ է հարուցված, 13 քրեական գործերով ամեն օր հարցաքննությունների ենք, քննչական գործողությունների ենք. ուզում են խառնաշփոթ ստեղծել, որ գտնեն մի թույլ օղակ․ լրագրողներին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հետապնդումներին։
Նա այս ամբողջ ընթացքում իշխանությունների գտած միակ «թույլ օղակը» համարեց Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանին։
«Նա 4 ցուցմունք է տվել, առաջին երկուսից հրաժարվել է, ասել է, որ Առուշ Առուշանյանը ոչինչ չի ասել, և գնացել ենք ընտրությունների։ Կալանքի տակ գտնվելուց օրեր անց տվել է ցուցմունք ու ասել, որ չէ, Առուշանյանն է ասել, որ պետք է պարտադիր քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Երբ մեզ հետ առերեսում տեղի ունեցավ, Ավետյանն ասաց, որ պնդում է իր նախորդ ցուցմունքը, բայց թե ո՞ր ցուցմունքը, այդպես էլ պարզ չեղավ»,- ասաց փաստաբանը։