կարևոր
6607 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-07 10:17
Իրավական

Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»

Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործընթացը սկսվել է ՔՊ-ական պատգամավորի կնոջ անունով գրանցված ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումից հետո:

Առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 28-ին «Հետքը»-ը հրապարակել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գրանցված՝ հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենին ու աշխատակիցներին։ Նոյեմբերի 27-ին իրավապահները ապօրինի գործող հանքի տարածքից նրանց տեղափոխել են քննչական մարմին։ Ավազի հանքի աշխատանքը դադարեցվել է։ Պատգամավորի կնոջ ընկերության կողմից ավազի ապօրինի արդյունահանման հետեւանքով պետությանը խոշոր վնաս է պատճառվել։

Ըստ դատախազության՝ 2023թ.-ի մարտի 13-ին Ռանչպար բնակավայրի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման իրավունքի, 6750 խորանարդ մետր ավազակոպճային լեռնային զանգված է տեղահանվել, որի հետեւանքով 2.4 հեկտար հողաբուսական շերտ է վնասվել։ Ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հատկանիշներով (երեք դրվագ) քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում