կարևոր
1597 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 11:19
Քաղաքական

Ցանկացած նորմալ երկրում, իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին․ Գեղամ Մանուկյան

«91 թվականի այս օրը հայ ժողովուրդը սգում էր։ Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս՝ անհավասար մարտում զոհվեցին «Հրազդանյան ջոկատ» -ի հրամանատար Զարզանդ Դանիելյանը, գետաշենցի դաշնակցական Վալերի Նազարյանը, Հայաստանի ազգային հերոս, դաշնակցական Թաթուլ Կրպեյանը, Երևանի ժողինստիտուտի ուսանող, դաշնակցական Արթուր Կարապետյանը, գիտնական, դաշնակցական Սիմոն Աչիգյոզյանը․ երանի նրանց՝ հայրենիքի համար զոհվեցին, երանի նրանց, որ չտեսան ուրացումը, երանի նրանց, որ չտեսան, որ «Դաշնակցությանը» ատում են Թուրքիայում, Ադրբեջանում, մեկ էլ՝ Հայաստանի խորհրդարանում՝ քաղաքական մեծամասնությունում» ,-ԱԺ ելույթում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա հավելեց, որ հարցի քննարկման ժամանակ Մարիա Կարապետյանին տվել է պարզ հարց՝ ցույց տալ աշխարհում մեկ երկիր, որը սահմանի չորս փոքր «կռճոնների»  վրա սահմանազատում, սահմանագծում է իրականացնում։ Մանուկյանի խոսքով՝ մնացածը չճշտված սահմաններ են․ «Որովհետև չի կարող լինել աշխարհում մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում՝ որտեղ ոչ խելագար կառավարություն է՝ այդ նորմալ երկրներում իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»։

Մանրամասները՝ տեսանյութում