կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-10 12:01
Իրավական

Իրավապահ մարմինները պետք է անդրադառնան ՄԻՊ-ի զեկույցին. Արսեն Բաբայան

Իրավապահ մարմինները պետք է անդրադառնան ՄԻՊ-ի զեկույցին. Արսեն Բաբայան

ՄԻՊ զեկույցը, եթե դիտարկենք PR-ի առումով, բավականին հաջողված էր, իսկ եթե նայենք իրավունքի տեսանկյունից, ապա սիրողական մակարդակով արված զեկույց էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

 

Ըստ նրա` այդ զեկույցում կանխակալ անվստահություն է քարոզվում դատարանի նկատմամբ: «Արդար չէ կոռուպցիոն սակագները վերագրել 120 դատավորների կամ փաստաբանների հարցումներին և ցեխ շպրտել դատական դեպարտամենտի վրա»,- ասաց նա ու նշեց, որ ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ գրասենյակը հրապարակած տեղեկություններին օրենքով ընթացք տար:

 

Բաբայանը կարծիք հայտնեց, որ նման սենսացիոն հրապարակումներին պետք է անդրադառնան իրավապահ մարմինները. ՄԻՊ-ն այնպիսի զեկույց է հրապարակել, որը չդառնա քրեական իրավունքի առումով ուսումնասիրության առարկա, քանի որ այնտեղ այնքան վերացական են ներկայացված փաստերը: «Մի՞թե կոռուպցիայի դեմ պայքարը սենսացիոն նյութեր հրապարակելն է, գոնե մինչ այժմ 10 տոկոսը վստահում էր դատարաններին, մի՞թե ՄԻՊ-ի նպատակն էր այնպես անել, որ այդ 10 %-ն էլ չվստահի»,- ասաց նա: