Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԴԾ-ն պարզել է օրեր առաջ Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության նախապատրաստման 12 մասնակիցներին, նրանցից ութը կալանավորվել են։ Քրեկան գործի շրջանակում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության պատրաստմանը։
Գերատեսչության տվյալներով՝ Բուլղարիայից այն վրացական Փոթի նավահանգստով անցել է Հայաստան։ Փոխադրմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լեւան» անունով բրոքերը եւ Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը «Տրանսալյանս» երեւանյան տերմինալում բեռը մաքսազերծել են ըստ ԵՏՄ-ի կանոնների եւ փոխել փաստաթղթերը։ Այժմ բեռն առաքող էր դարձել «ГУ АР ДЖИ ГРУП» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)
Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչպես են թույլ տվել պայթուցիկով բեռնված բեռնատարը մուտք գործի ՀՀ տարածք, մաքսազերծվի և դուրս գա ՀՀ սահմաններից։ Չնայած մեր բազմաթիվ փորձերին ՊԵԿ լրատվական բաժնից մեզ ուղղորդեցին կապ հաստատել Լրատվական վարչության պետի հետ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։
Փորձեցինք նաև կապ հաստատել ՀՀ ԱԱԾ և սահմանապահ ծառայությունների հետ՝ հասկանալու համար, արդյո՞ք տեղեկություն ունեն ահաբեկչության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու մասին, արդյո՞ք պատրաստվում են օգնել ՌԴ-ին պարզելու պայթյունի մանրամասները։ Այստեղ ևս մեր զանգերն անպատասխան մնացին։
Կապ հաստատեցինք Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հարց ուղղեց, թե ինչու ենք զանգել ոստիկանություն և ավելացրեց․ «Հայաստանի հանրապետության իրավապահ համակարգը միայն ՀՀ տարածքում կատարված հանցագործություններով է զբաղվում»։
Փաստացի, ՀՀ իրավապահ մարմինները` գլխավորապես ԱԱԾ-ն, ով պարտավոր է տեղեկություն ունենալ Հայաստան մտնող և դուրս եկող ցանկացած անձի, ինչու ոչ նաև իրերի վերաբերյալ (առավել ևս, եթե դա պայթուցիկ է, որ կարող էր նույն հաջողությամբ պայթել Երևանի կենտրոնում, այլ ոչ թե Ղրիմում) ոչինչ չունեն ասելու դաշնակից երկրում ահաբեկչության մեջ մեղադրվող սեփական քաղաքացիների վերաբերյալ։