Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն: Այս մասին գրում է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Հիշենք, թե ողջ իրավապահ համակարգն ինչ ջանասիրություն, օպերատիվություն, գործողություններ և արհեստական հանրային հնչեղություն էին հաղորդել այն դեպքերին, երբ Դիմադրություն շարժման երթի մասնակիցներից մեկը մի դատարկ ջրի շիշ էր նետել Նիկոլ Փաշինյանի կողմնակից հանդիսացող «Անթարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ (առանց վերջինիս վնասվածք հասցնելու) և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ աջակցի` բրենդային ներքնաշորերի սիրահար Սոս Ջանիբեկյանի հասցեին։
Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն, իսկ հանցախմբի անդամներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել։ Հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված»:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը դաժան ծեծի էր ենթարկվել իր տան շքամուտքի դիմաց։ Նա գնացել էր վարսավիրանոց, որից հետո վերադարձի ճանապարհին երկու անհայտ անձինք հարձակվել և ծեծի էին ենթարկել նրան։ Էդգար Ղազարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
ր