Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Խաչատուր Սուքիասյանը բացահայտեց հոկտեմբերի 27-ի շարժառիթը, կարելի է ամբողջությամբ պատկերացնել՝ ովքեր են շահագրգռված եղել հոկտեմբերի 27-ի համար, ինչի տեղի ունեցավ այդ ահաբեկչությունը։ Երեք օր է քաղաքական մեծամասնությունը հիմնավարում է, որ մենք պետք է մեր հայրենիքը թշնամուն տայինք 20 տարի առաջ ու ավելի լավ կլիներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասել ենք սատանայի հետ էլ կհամագործակցենք հանուն մեր պետության ու ժողովրդի, այս մարդիկ չարիքի կառավարություն են, սա կապ չունի մեր ժողովրդի շահերի հետ։ Այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքի գլխավոր ճանապարհը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, սրանք եկել են Մարտի 1-ից են խոսում։ Իրենք սադրանքներով մեր հասարակության ուշադրությունը շեղում են կառավարության բուն ծրագրից, որովհետև այս կառավարության ծարգրի մեջ շատ հստակ նկարագրել են, որ մեզ վրա հույս չդնեք, մենք գնալու ենք նոր կապիտուլյացիայի, եթե կան մարդիկ, որոնք այս իրավիճակի հետ համակերպվելու են։ Ես ու մեր խմբակցությունը չենք համակերպվելու, մեզ սարանքներով, նման քայլերով չեն լռեցնելու»,- ասաց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։