կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 15:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կութից 80 գլուխ անասուն անցավ թշնամուն, բայց քվեարկեցին այս իշխանության օգտին՝ սա ի՞նչ է նշանակում․ Իշխան Սաղաթելյան

Մեր գյուղում 2002 թ-ից մինչև վերջին ընտրությունը Դաշնակցությունը ունեցել է 50+ տոկոս ձայն, այդ թվում 2018 թ-ի Նիկոլի պիկի ժամանակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղում այս ընտրություններին իշխանությունն ավելի շատ ձայն հավաքեց, քան ընդդիմությունը։

Սաղաթելյանը նշեց, որ այս անգամ ուրիշ պրոցեսներ են գնացել, բայց, չնայած դրանց, այս անգամ 40 տոկոս են հավաքել իրենց գյուղում․ «Նորմալ է, անցած ընտրություններում էլ 75 տոկոս էինք հավաքել, հիմա՝ կյանք է․․․»,-ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հավելեց, որ իրականում տոտալ ճնշումներ են  կիրառվել՝ օգտագործելով ԱԱԾ և Ոստիկանության համակարգերը։

Նա ընդգծեց, որ թիրախավորված ընտրվել են այնպիսի ընտրատեղամասեր, որ հետագայում այդպես շահարկելու հնարավորություն ունենան՝ Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղը, Շուռնուխը, Տավուշի գյուղերը և այլն։

«Երևանի ոստիկանությունը գնում է քվեարկության այնտեղ՝ ինչի՞ համար, որ հանրային գիտակցության մեջ ցույց տան, որ անգամ այս բնաավայրերում ընդդիմությունը պարտվել է։ Ո՞ւմ համար պարզ չէ իրենց այս ցածրակարգ վարքագիծը։ Կամ հարյուրավոր մեքենաներով՝ կարծես թաթար-մոնղոլական արշավանք էր Սյունիքի մարզ»,-հիշեցրեց Արծվիկ Մինասյանը

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ անգամ Կութ գյուղում, որտեղից 80 գլուխ անասուն ադրբեջանցիները քշել տարել էին, դարձյալ մեծամասնությամբ այս իշխանություններին քվեարկեցին, քանի որ ժողովուրդը կորցրել է իր ինքնության իմունիտետը։

Ամենամեծ բացթողումը, նրա համոզմամբ, այն է, որ 12 օրում չկարողացան չեզոքացնել տարիներով սնուցած այդ կեղծ տեղեկատվությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․