Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մարզային հանդիպումները․ հերթական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում էր, որին ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը, պատգամավորներ՝ Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Աշոտ Սիմոնյանը և այլք։
«Մինչև հիմա չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը տրված է Ադրբեջանին, չկա նման փաստաթուղթ, Ալիևն ուզում է ստանալ հենց այդ փաստաթուղթը , որը պետք է վավերացվի ՀՀ ԱԺ-ի կողմից և դրանով փորձել մեր կորուստները դարձնել անդառնալի»,-հանդիպմանը հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով «խաղաղության» պայմանագրի մասին Իշխան Սաղաթելյանը կրկին հիշեցրեց, որ դրանով լեգիտիմացվելու է Արցախի հանձնումն Ադրբեջանին։
«Փորձելու են պետական վավերացված փաստաթղթով հանձնել Ադրբեջանին Արցախը և դրա փոխարեն որևէ բան չստանալ։ Դրանով նաև չի զսպվելու Ադրեջանի ագրեսիան, հետևաբար, այն ինչ ներկայացվում է մեր հանրությանը, իբրև՝ «Խաղաղաության» փաստաթուղթ , դա կեղծ է, սուտ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։