| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2020-12-19 17:10
            4 տարի առաջ - 2020-12-19 17:10  
        Ձեր ցա՛վը տանեմ, մենք ձեզ հավատում ենք՝ բռո՛ւնցք դառեք, ոտքի՛ կանգնեք, փրկե՛ք մեր հայրենիքը՝ ըստ Yerkir.am-ի կոչ արեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ։
«Մեր սուգը կտևի երկար և հավերժ, եթե չպայքարենք։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, մենք հանձնելու հայրենիք չունենք, մենք պետք է ոտքի կանգնենք, մենք պետք է վերականգնենք մեր արժանապատվությունը, մենք ունենք այդ ռեսուրսը, հետևաբար չենք ընկճվում, գնում ենք առաջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, այսօր հայտարարելով սգո օր, այսօրը ևս օգտագործեց իր նպատակների համար․ նա կրկին երկիրը տանում է ցնցումների հանուն իր աթոռի, նրա համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի կայունությունը։ Սաղաթելյանն ասաց, որ երկու օր ողջ պետական ապարատը լծված է Նիկոլ Փաշինյանի այսօրվա շոուի համար մարդ ապահովելուն, մինչդեռ այդ նույն մարդիկ այդքան ժրաջանությամբ չեն զբաղվել ոչ փախստականների, ոչ գերիների հարցով։
«Այս մարդուն պետք է հեռացնենք, որ փրկենք հայրենիքը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ մեր բոլորի նպատակն է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել մեր պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպպանել մեր երկրի սահմանները և անվտանգությունը, կանխել սոցիալ-տնտեսկան կոլապսը և հումանիտար աղետը, և վերջապես, մեր երկում հաստատել կայունություն, համախմբել և կառուցել մեր երկիրը։
«Այս ճանապարհին կա մեկ խոչընդոտ, չարորակ ուռուցք՝ դա գերագույն գլխավոր դավաճանն է, որին պետք է հեռացնենք և կառուցենք մեր երազած հայրենիքը»,-ասաց Սաղաթելյանը։
Նշեց, որ սա անելու համար, ինչպես պայմանավորվել էինք, երեքշաբթի պետք է անենք գործադուլ, դասադուլ, բողոքի զանգվածային ակցիաներ․ «Երեքշաբթի ժամը 12։00-ին հանրահավք է լինելու Հանրապետության հրապարակ՝ շրջափակելու ենք կառավարության և այլ նախարարությունների շենքերը։ Այս կառավարության գործունեությունը միայն չարիք է բերում, այս կառավարության որոշումները հակապետական են և, հետևաբար, ավելի անվտանգ կլինի, որ այդ աթոռները մնան դատարկ, քան աշխատեն մեր ժողովրդի դեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում․