Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության ավարտի մասին: Զինվորականների մի մասը պետք է հեռանա այս երկրից մինչև տարեվերջ: Սակայն Վաշինգտոնը կշարունակի պատրաստել իրաքցի զինվորականներին, խորհրդատվական ծառայություններ մատուցել և, այսպես ասած, պայքարել ահաբեկիչների դեմ:
«Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթանում: Մեր դերը Իրաքում կլինի վերապատրաստումը շարունակելը՝ օգնելով պայքարել ԻՊ-ի ի հայտ գալու ժամանակ: Բայց մարտական առաքելությունը կավարտվի մինչև տարեվերջ»,- ասել է Բայդենը` նշելով, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքում ժողովրդավարության ամրապնդմանը և կցանկանար, որ երկրում հոկտեմբերին անցկացնել խորհրդարանական ընտրություններ:
Իսկ Իրաքում հայտարարել են, որ իրենց պետք չեն ամերիկացի զինվորականներ ահաբեկիչների դեմ պայքարի համար: Երկրի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիի խոսքով՝ Իրաքի անվտանգության ուժերն ու բանակն ի վիճակի են պաշտպանել պետությունը՝ առանց կոալիցիոն զորքերի: