|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այն դարաշրջանը, որով նշանավորվել էին Սառը պատերազմից հետո հաջորդած տարիները, ավարտվել է. Ռուսաստանը ներխուժել է հարեւան պետություն, Չինաստանը մարտահրավեր է նետում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Ավելի վճռական Չինաստանը մարտահրավեր է նետում կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, որը երկար ժամանակ հիմք է եղել ամերիկացիների և ամբողջ աշխարհի մարդկանց անվտանգության ու բարգավաճման համար: Այն դարաշրջանը, որը նշանավորել է Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանը, ավարտվել է»,- ասել է Բլինքենը ԱՄՆ պետդեպարտամենտում այս գերատեսչության 61-րդ ղեկավար Ջեյմս Բեյքերի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողության ժամանակ, որը ղեկավարել էր ամերիկյան դիվանագիտությունը 1989-1992 թթ.:
Բեյքերը համարվում է սպառազինությունների վերահսկման բազմաթիվ համաձայնագրերի ճարտարապետը:
Բլինքենը ձեռնպահ է մնել ներկայիս ժամանակաշրջանը բնութագրելուց, որը, նրա կարծիքով, փոխարինել է հետխորհրդային ժամանակաշրջանին բնորոշ տաքացմանը: Նա ուշադրություն է հրավիրել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ռուսաստանը ներխուժել է հարեւան երկիր։ ...Նա նույնիսկ սպառնում է միջուկային զենք կիրառել»,- ասել է Բլինքենը՝ նկատի ունենալով միջազգային հարաբերությունների ներկայիս փուլը։