|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրաքի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական առաքելությունների ավարտի մասին․ զորքերը սկսել են դուրս գալ երկրից։ Այս մասին հաղորդում է Al Sumaria-ն:
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ Արաջին պաշտոնական հայտարարություն է արել միջազգային կոալիցիայի մարտական առաքելության ավարտի վերաբերյալ։
«Այսօր մենք ավարտել ենք միջազգային կոալիցիայի հետ երկխոսության վերջին փուլը, որը սկսել էինք անցյալ տարի՝ պաշտոնապես հայտարարելու համար կոալիցիոն ուժերի ռազմական առաքելության ավարտի և Իրաքից դուրս գալու մասին»,- գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել էր, որ մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը կդադարեցնի Իրաքում ռազմական գործողություններին մասնակցությունը։