կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 12:34
Աշխարհ

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին

Տոկաևը հայտարարել է Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, ուժերի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին. հայտարարել է երկրի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը: Նրա ելույթը հեռարձակել է Khabar հեռուստաալիքը։ Խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը կտևի ոչ ավելի, քան 10 օր։

Տոկաեւի խոսքով՝ երկրում հակաահաբեկչական գործողության սուր փուլն անցել է, բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է։ «ՀԱՊԿ ուժերի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ կոնտինգենտի փուլային դուրսբերումը»,- ասել է նա երկրի մաժիլիսի (խորհրդարանի) նիստում։

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ երկիրը կարող էր կորցնել վերահսկողությունը Ալմա Աթայի նկատմամբ, եթե չդիմեր ՀԱՊԿ-ի օգնությանը։ Սա իր հերթին սպառնում էր ամբողջ երկրի կորստով։

«Իշխանության բռնազավթման նախապատրաստման վրա աշխատել են պրոֆեսիոնալներ։ Քանի որ սա միջազգային ահաբեկչության կողմից զինված ագրեսիա էր մեր երկրի դեմ, Ղազախստանը, իրավաբանորեն հիմնավորված, դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի իր գործընկերներին՝ խաղաղապահ զորախումբ ուղարկելու խնդրանքով»,- ասել է նա։