|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի դեմ ռազմական գործողության ավարտի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան Պակիստանի կողմից իրականացված ռմբակոծությունների՝ լայնամասշտաբ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկրները սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով։
«Կեսգիշերին, Իսլամական Էմիրության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ուղղակի հրամանով, ռազմական գործողությունը հաջողությամբ ավարտվել է»,- ասված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
Ասվում է, որ Աֆղանստանը գիշերը հասցրել է վճռական հարվածներ՝ պատասխանելով աֆղանական տարածքի դեմ պակիստանյան ռազմական վարչակարգի հանդուգն ագրեսիային, որը հանգեցրել է անմեղ կանանց և երեխաների մահվան։
«Ուղիղ ժամը 20:00-ին մեր ուժերը հարված են հասցրել պակիստանյան ռազմական հենակետերին Դյուրանդի գծի երկայնքով՝ արևելյան և հարավարևելյան նահանգներում, ներառյալ՝ Պակտիկան, Պակտիան, Խոստը, Նանգարհարը, Կունարը և Նուրիստանը»,- հստակեցվում է հայտարարության մեջ։