|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստ են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ օդային աջակցություն տրամադրել աֆղանական ուժերին, քանի դեռ «Թալիբան»-ը չի դադարեցրել իր առաջխաղացումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին:
«ԱՄՆ-ը վերջին օրերին ուժեղացրել է ավիահարվածները՝ աֆղանական ուժերին աջակցելու համար: Եվ մենք պատրաստ ենք առաջիկա օրերին շարունակել տրամադրել օդային աջակցություն այսպիսի ինտենսիվ մակարդակով, եթե «Թալիբան»-ը շարունակի գրոհել»,- ասել է Մաքքենզին:
«Ես կցանկանայի հստակ նախազգուշացնել, որ առաջիկա օրերին Աֆղանստանի իշխանություններին բարդ փորձություններ են սպասվում: Թալիբները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենց հաղթանակն անխուսափելի է: Այնուամենայնիվ, նրանք սխալվում են. «Թալիբանի» հաղթանակն անխուսափելի չէ»,- ավելացրել է Մաքքենզին: