|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տարածաշրջանային փորձագետ Կարեն Վերանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրիայում թիրախավորելով ԻՀՊԿ հենակետերը` Իսրայելի ռազմական ավիացիայի գործողությունները կարելի է որակել կանխարգելիչ. Հասկանալի էր, որ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ճանաչման որոշումը կոշտացնելու էր Սիրիայից իրանական հնարավոր ռազմական արձագանքը. այդ տակտիկան չափազանց կարևոր էր Նեթանյահուի համար` երկրում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների նախօրեին իր ռազմաքաղաքական դիրքերը ապահովագրելու համար. միևնույն ժամանակ, սակայն, չի բացառվում, որ Սիրիայի կառավարական և երկրում գործող ազդեցիկ իրանական ռազմական ուժերը ավելի հեռու գնան, այն է` շարունակելով հրթիռակոծել Իսրայելի տարածքը, թուլացնեն Նեթանյահուի հանրային աջակցությունը և որոշակիորեն ազդեն նաև խորհրդարանական ընտրությունների ընթացքի վրա. Ըստ էության, Նեթանյահուն կփորձի գնալ բլից-կրիգային ավիահարվածներով սահմանափակ գործողությունների ճանապարհով. Սիրիայի տարածքից Հեզբոլլահի և ԻՀՊԿ մարտավարությունը կընթանա ժամանակ առ ժամանակ չափավոր հրթիռակոծություններով լարվածությունը թեժ պահելու ճաբապարհով` ընդհուպ մինչև Իսրայելի խորհդարանական ընտրությունները. Եթե Նեթանյահուն չկարողանա գալ երկխոսության ժամանակավոր հրադադարի վերաբերյալ, ապա Հեզբոլլահի ու ԻՀՊԿ համար ձեռնտու է իրավիճակը թեժացնել նաև ընտրությունների ընթացքում»: