|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Դիմադրության ներկայացուցիչները դուրս է շպրտել «Թալիբան» աֆղանական արմատական շարժման զինյալներին նրանց վերահսկողությունից դուրս գտնվող Փանջշեր նահանգից: Շատ թալիբներ, այդ թվում՝ պակիստանցիներ, գերի են ընկել: Այս մասին հայտարարել է հակաթալիբանյան դիմադրության ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին:
Նա նշել է, որ Փանջշերը ամբողջությամբ ազատագրված է: «Ոչ պակաս, քան հազար ահաբեկիչ հայտնվել են ծուղակում, բոլոր հարձակվողները սպանվել են, հանձնվել կամ գերեվարվել փախուստի ու նահանջի ժամանակ: Գերեվարվածների թվում շատ են օտարերկրացիները, մեծամասնությունը՝ պակիստանցիներ», – գրել է նա թվիթերի իր էջում:
Դրա հետ մեկտեղ, Bakhtar News Agency աֆղանական լրատվական գործակալությունը կիրակի հայտնել է, որ «Թալիբանը», հակառակը, արդեն վերահսկում է Փանջշեր նահանգի գրեթե ամբողջ տարածքը՝ բացառությամբ Ռուխա շրջանի ու նահանգի մայրաքաղաք Բազարակի: Գործակալության տվյալներով, ներկայումս թալիբները սկսում են գրոհն այդ երկու բնակավայրերի ուղղությամբ: