|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ իմանալով ֆինանսական փոխանցումների մասին՝ այն եզրակացությանն են եկել, որ Ռուսաստանն, իբր, արմատական «Թալիբան» շարժման զինյալներին վարձավճար է առաջարկել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանության համար. հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի երեք պաշտոնյաների խոսքերին։
ԶԼՄ-ի պնդմամբ՝ ամերիկացի պաշտոնատար անձանց ձեռքի տակ էլեկտրոնային տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետախուզության կողմից վերահսկվող բանկային հաշվից խոշոր ֆինանսական փոխանցումներ են կատարվել թալիբների հետ կապ ունեցող հաշվին: Սա ապացույցներից մեկն է, որը հաստատում է՝ Ռուսաստանը գաղտնի դրամական պարգևներ է առաջարկել Աֆղանստանում ԱՄՆ-ի և կոալիցիոն զորքերի զինծառայողների սպանության համար։
Միևնույն ժամանակ հստակեցվում է, որ դրամական փոխանցումներն, ամենայն հավանականությամբ, վարձատրության ծրագրի մի մասն են եղել, ինչի մասին հարցաքննությունների ժամանակ պատմել են ձերբակալված թալիբները:
Ռուսական կողմը հերքել է տեղեկատվությունը։ Բացի այդ՝ «Թալիբան» շարժումը նույնպես հայտարարել է հրապարակված տեղեկությունների կեղծ լինելու մասին։