|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եթե ահաբեկիչները շարունակեն պատսպարվել Պակիստանում և այդ երկրի տարածքում աշխատեն նրանց ուսումնամարզական ճամբարները, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը, հաշվի առնելով միջազգային օրենքները, իրեն իրավունք կվերապահի, անհրաժեշտության դեպքում, ոչնչացնելու նրանց: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, այսօր՝ փետրվարի 18-ին, Ղոմ քաղաքում լրագրողներին ասել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին:
«Ահաբեկչական խմբավորումները Պակիստանի տարածքում ստեղծել են գաղտնի եւ կիսագաղտնի ուսումնամարզական ճամբարներ: Նրանք Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ֆինանսավորմամբ ու տեխնիկական աջակցությամբ փորձում են հարվածել Իրանի անվտանգությանը»,- ասել է բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ Իրանը Պակիստանից պահանջել է կա'մ սեփական ուժերով Իրանի հետ սահմանամերձ շրջանները մաքրել ահաբեկիչներից, կա'մ Իրանին թույլ տալ զբաղվել այդ հարցով: