Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Կայացել է Ազգային ժողովի պատգամավորների մանդատների տրամադրման իրավական գործընթացը: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատների հանձնման արձանագրությունը կազմել է, իսկ հանձնումը, որպես տեխնիկական գործընթաց, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, կանոնակարգում չունի. թե ինչ եղանակով կլինի այն, դեռևս քննարկման փուլում է, առաջիկայում կիրազեկեն հրապարակավ:
Հարցին, թե արդյո՞ք կալանավորված պատգամավորները, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանը (Սիսիանի համայնքապետ) և Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին համայնքապետ) կստանան մանդատ, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է, որ դա խոչընդոտ չէ։
«Արձանագրության կազմման ընթացքում ընթերցվել են նաև նրանց անունները, իսկ դա նշանակում է, որ իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ դրա ձևերն ու եղանակներն արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ»,- ասել է նա: