|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի մանդատը վաղաժամկետ դադարեցնելու հարցը կքննարկվի ԿԸՀ առաջիկա նիստում. Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա հայտնեց, որ արձանագրություն են ստացել Երևանի քաղաքապետի կողմից, ըստ որի` Ալեն Սիմոնյանի լիազորությունները դադարեցված են:
«Կա թափուր մնացած մանդատ: Մեր գործառույթն ընդամենը մեկն է` լուծել այդ մանդատի ճակատագիրը»,- պարզաբանեց Մուկուչյանը:
Մեր ճշտող հարցին` Ալեն Սիմոնյանն արդեն իսկ զրկվա՞ծ է պատգամավորական մանդատից, նա պատասխանեց` այո:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: