Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում ԿԸՀ-ում հանրաքվեից առաջ:
«Երեկ ավարտվեց տեղամասերի սահմանների սահմանումը, վաղը կիրականացվի տեղամասային կենտրոնների սահմանումը, երկուշաբթի օրը ԿԸՀ-ն կստանա համարակալված տեղամասերը, և դրանք կհրապարակենք»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանը խոսեց նաև նույնականացման քարտերով քվեարկությունների մասին և ներկայացրեց, թե ինչպես կարելի է խուսափել կրկնաքվեարկությունից: «Երբ քաղաքացին գալիս է ընտրատեղամաս, առաջին քայլը, որն անում է, մոտենում է հանձնաժողովի անդամին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Ստուգվում է նրա անուն-ազգանունը, նրա լուսանկարն են նայում, որից հետո միայն կարող է մասնակցել ընտրություններին: Այլ տեղամասերում նույն անձը չի կարող քվեարկել, որովհետև ցուցակները կազմվում են ընտրողների հաշվառման վայրի հիման վրա: Ցուցակները հրապարակվում են, դրանք շատ պարզ են ու հրապարակային: Մեկ քաղաքացին ներառված է միայն մեկ ցուցակում, հետևաբար` անձը չկա մեկ այլ տեղամասի ցուցակում և չի կարող քվեարկել»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Դիտարկմանը, թե ընդդիմությունն իրենց ներկայացրած մեխանիզմներին չի հավատում և պահանջում է հրապարակել ընտրացուցակները, Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք Ընտրական օրենսգրքով ամրագրված մեխանիզմներ են: «Ընտրողների ստորագրած ցուցակները պարունակում են ընտրության գաղտնիություն, և, ըստ ընդունված միջազգային չափանիշների, այդ ցուցակները չպետք է լինեն հրապարակման ենթակա»,- ասաց նա:
Պնդմանը, թե հրապարակվում է միայն քվեարկությանը մասնակցած անձի անուն-ազգանունը, ոչ թե` ում օգտին է քվեարկել, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ընտրություններին մասնակցել-չմասնակցելը ևս գաղտնիք է: