Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձանաժողովի հաղորդագրության քննարկման ժամանակ անեկդոտ էր պատմել, որում անուղղակիորեն շոշափել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի անունը:
Վերջինս Փաշինյանի կատակին պատասխանել էր լրջորեն` նշելով, որ հարցն այն չէ, որ իր հասցեին է վատ բաներ ասում, այլ այն, որ ժողովուրդը նրանից ամեն ինչ շատ վատ փաթեթավորմամբ է ստանում:
Ցանկանալով բնորոշել Փաշինյանի կերպարը` Մուկուչյանը մեջբերել էր Թումանյանի քառյակներից մեկում հիշատակված խոսքերը. «Դեռ հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»:
Այսօր yerkir.am-ի լրագրողը ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց` արդյո՞ք իր պատասխանը կոպիտ չէր, չէ՞ որ, վերջին հաշվով, Փաշինյանի պատմածն ընդամենը անեկդոտ էր:
«Մարդը անունս տալիս է, սակայն ասում է սա Ձեր մասին չէ, ինչպե՞ս սա հասկանանք: Դա արդեն գիտության այլ ոլորտից է, երևի մարդ դրա մեջ պետք է խորանա, որ փորձի ինչ-որ բան գտնել»,- ասաց նա:
Մուկուչյանի խոսքով` Փաշինյանին ուղղված պատասխանը համարժեք էր: «Ես գիտակցում եմ, որ Ազգային ժողովն այն վայրը չէ, որտեղ անեկդոտներ են պատմում»,- հավելեց նա: