կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-01 15:05
Քաղաքական

Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է. Տիգրան Մուկուչյան

Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է. Տիգրան Մուկուչյան

Ձեռնպահ կմնամ առաջիկա ընտրությունների անցկացման որևէ ժամկետ հնչեցնելուց. խորհրդարանում լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է, ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին չի մասնակցում»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընտրություններն այս տարվա աշնանն անցկացվեն, Մուկուչյանը պատասխանեց. «Ես կդժվարանամ պատասխանել։ Մենք տեղեկացված ենք, որ ակտիվ աշխատանքներ են տարվում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հետ կապված։ Պետք է տեսնել, թե ինչ ծավալների դրանք կլինեն»։

Մուկուչյանի խոսքով ` այդ բարեփոխումներից հետո համապատասխան ընթացակարգերով ընտրություններ կանցկացվեն:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի շուրջ հնչող քննադատություններին` նա ասաց, որ դրանք նորություն չեն և կիրառվում են շատ երկրներում։

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում լեգիտիմ ընտրություններից մեկ տարի հետո հեղափոխություն է տեղի ունենում, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Հարցի վերաբերյալ ցանկացած պատասխան հնչեցնելը քաղաքական գնահատական կպարունակի։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ ընտրությունների մասին գնահատականները ամրագրված են նաև միջազգային դիտորդական առաքելությունների կարծիքներում»։