կարևոր
3694 դիտում, 4 ամիս առաջ - 2024-05-22 19:52
Քաղաքական

Տպավորություն է՝ գլխավոր ճարտարագետը դառնալու է քավության նոխազ․ ավագանու ընդդիմադիր անդամները հանդիպեցին Տրանսպորտի վարչության պետին

Այսինքն՝ անցյալ տարվա աուդիտում ոչ մի բան չի պարզվել, մաքուր է եղել գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանը չարաշահումներն ամբողջն ա՞յս մեկ տարվա մեջ են եղել։ Այս մասին  Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին հարց ուղղեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը։

Հարությունյանը պնդեց, որ այս իրավիճակն ստեղծվել է այն պատճառով, որ սխալ տեղեկություններ են տարածվել աշխատողների շրջանակում։ Նա նաև հայտարարեց, որ իրենց մոտ մրցույթ չկա և հաստիքացուցակով են կադրերը։ 

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հանդիպման արդյունքում երկու փաստ արձանագրեց․ «Առաջին՝ վեորջին շրջանում հավաքագրումներն ավելացել են։ Եվ երկրորդ՝ գլխավոր ճարտարագետի աշխատանքի հետ կապված գտել եք բավականաչափ հիմքեր նրան աշխատանքից հեռացնելու։ Լրջագույն հարց կարող է առաջանալ․ եթե փաստվի, որ դրանք միմյանց հետ կապ չունեն, յուրաքանչյուրն առանձին-առանձին այլ լույսի ներքո են, իսկ եթե կապ ունեն, ապա ինչո՞ւ իրավապահաներն այդ հարցով չեն զբաղվում»։

Նա հանդիպումը եզրափակեց հետևյալ խոսքով՝ տպավորություն է, որ գլխավոր ճարտարագետը դառնալու է քավության նոխազ։