Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում բոլորովին վերջերս նոր կադրային փոփոխություններ են ունեցել: Քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի քարտուղար Արտյոմ Մազմանյանին, եւ նրա փոխարեն նշանակել նախկին փոխմարզպետ, ՀՀԿ-ական Բորիս Ալեքսանովին:
Կատարվածին ուշագրավ մեկնաբանություն է տվել Վարդան Ղուկասյանը: «Արտյոմ Մազմանյանը մեր լավ ընկերն է, ուղղակի հիվանդության հետ կապված ինքը, համաձայն իր դիմումի, ազատվել է աշխատանքից: Նա շատ լավ, բարեխիղճ աշխատող է եղել, հիմա սիրտը մի քիչ լավ չէ, երկար ժամանակ է, բուժման հետ է կապված: Դրա համար էլ նրան փոխարինել է Բորիս Ալեքսանովը»,-հայտարարել է նա: Ասում են` հիմա Արտյոմ Մազմանյանը մերձավոր շրջապատում հայտարարում է, թե աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելն իր ամենաճիշտ որոշումներից մեկն է եղել եւ ինքը ոչ միայն չի ափսոսում, որ հրաժարական է տվել, այլեւ շատ գոհ է, որ վերջապես ազատվել է այդ «ճահճից»: Իսկ Բորիս Ալեքսանովին շատերը հիմա ցավակցում են` ասելով, որ Մազմանյանի նման առաջիկայում ինքն էլ ստիպված կլինի նախ` ստորագրել Վարդան Ղուկասյանի փաստաթղթերը, այնուհետեւ` դատախազությունում եւ դատարանում պատասխան տալ Վարդան Ղուկասյանի արարքների համար: