Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսաց լեզուն Ռուսաստանի սեփականությունը չէ: Այս մասին նա ասել է «Ուկրաինա 30. հումանիտար քաղաքականություն» խորհրդաժողովում լրագրողների հետ զրույցում:
«Հիշեք, թե քանի չարաշահում է եղել, հարցը բարձրացրել է Ռուսաստանը, որ եթե փողոցում ես ռուսերեն խոսեմ, ինձ կտուգանեն: Դա ճիշտ չէ: Բայց օրենքում որոշ նորմեր գրված են այնպես, որ հնարավորություն են տալիս խոսելու այդ մասին»,- ասել է նա։
Զելենսկին շեշտել է, որ ուկրաինացին չի տուգանվի, եթե ռուսերեն խոսի:
«Մենք դժվար իրավիճակում ենք, պատերազմում ենք, լարվածությունն առաջացնում է ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի կամ ռուսաց լեզվի հետ: Թեև ես համարում եմ, որ ռուսաց լեզուն Ռուսաստանի սեփականությունը չէ»,- իր կարծիքը հայտնեց Զելենսկին:
Նա նաև ավելացրել է, որ այժմ չարժե բարձրացնել պետական լեզվի հարցը, քանի որ Ուկրաինայում այս ուղղությամբ ամեն ինչ արդեն արվել է օրենսդրական մակարդակով:
«Մենք ունենք ուկրաիներեն՝ միակ պետական լեզուն, որն ամրագրված է Սահմանադրության մեջ» - ամփոփել է նա:
Ավելի վաղ Զելենսկին, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Ուկրաինացի և ռուս ժողովուրդների միասնության մասին» հոդվածը, ասել էր․ «Հաճելի է, որ մարդը գիտի ուկրաիներեն լեզուն»: