Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերեն լեզվին օրենսդրությամբ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ ազգային վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2017 թ-ի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունք ունեցողներին աշխատել ՌԴ-ի տարածքում: Հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը ՌԴ-ում բարձրացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ինչին ի պատասխան՝ Վոլոդինն ասել է. «Ես կարող եմ մի բան ասել, ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու և այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կերպով կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա»:
Կայքը հավելում է, որ ի տարբերություն Հայատաստանի՝ ԵՏՄ անդամ Ղազախստանի վարորդանական իրավունքները ՌԴ-ում ճանաչվում են, քանի որ իրենց մոտ ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ պետք է ունենար ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ: