|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Դաշնության դեսպանության քարտուղար և մշակութային կցորդ Ալեքսանդր Սոտնիչենկոն, ելույթ ունենալով Իզմիրի Սեպտեմբերի 9-ը (1922 թ. թուրքերի կողմից Իզմիրի գրավման օրը) համալսարանի գրականության ֆակուլտետի դահլիճում, անդրադարձել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին:
«Առևտուրն, իհարկե, շատ կարևոր է, բայց ինձ համար դա երկրորդական է: Քաղաքականությունը և մշակույթն ավելի կարևոր են` ըստ իս: Մենք շատ ուրախ ենք, որ այս համալսարանում կա «Ռուսաց լեզվի և գրականության» բաժին: Հատկապես զբոսաշրջության և առևտրի ոլորտում Թուրքիայում ռուսերենի իմացությունը շատ կարևոր է: Թուրքերենից և անգլերենից հետո ռուսերենն ամենատարածված լեզուն է: Թուրքիայում ամենաքիչը 100 հազար ռուս է ապրում»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը: