Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականները ճանաչելու դիմաց ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու առաջարկին.
«Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է», իսկ սա այն հոդվածներից է, որը կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով: Որևէ խելամիտ կապ՝ վարորդական իրավունքի վկայականի և ռուսերեն լեզուն պետական ճանաչելու միջև չկա այնպես, ինչպես կապ չի կարող լինել տեսիլքի և իրականության միջև:
Նախ, խոսքը, հիմնականում, Ռուսաստանում մշտապես բնակվող ու աշխատող մարդկանց մասին է, ուստի նրանց լեզվական հաջողությունների վրա՝ բուն Հայաստանում ռուսերենը պետական լեզու հռչակելը կունենա զրո ազդեցություն. եթե փոխվում են վկայականի պայմանները, ապա մարդը կանցնի վերապատրաստում կամ կաշառքի միջոցով նորը կստանա:
Դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Ռուսաստանում բնակվող և լեզվին կարգին չտիրապետող մարդը մեկնի կսկսի ռուսերեն փայլուն խոսել հենց այն պահից, երբ Հայաստանում ռուսերենը կճանաչվի պետական լեզու: Ի դեպ, ասվածը վերաբերում է նաև Հայաստանաբնակ մարդկանց: Պետական դումայում հնչած բոլոր այն մտքերը, ըստ որոնց՝ իբր ռուսերենը պետական լեզու չճանաչելը հանգեցնում է այդ երկրներում ռուսաստանցիների շահերի ոտնահարմանը, պարզապես համարում եմ դասական անլրջություն:
Ի դեպ, Այս ամենի համատեքստում իրավաչափ կլինի, եթե Հայաստանում գործեն միայն Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրված վկայականները և վարորդական իրավունքի միջազգային վկայականները...»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերեն լեզվին օրենսդրությամբ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ ազգային վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն: