կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 10:32
Հասարակություն

Հայերենը պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային. Աշոտյանի առաջարկը

Հայերենը պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային. Աշոտյանի առաջարկը

«Իրատես de facto»-ն գրում է. «Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաեւ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել եւ ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը եւս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:

 

Անշուշտ, հետաքրքիր առաջարկ է ոչ միայն, Պուտինի լեզվով ասած, 2,5-միլիոնանոց հայկական սփյուռք ունեցող Ռուսաստանի ֆոնին, էլ ավելի հետաքրքիր է սպասվող «Մաքսայինի» ֆոնին:

 

Ի դեպ, կիրակի օրը ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների` Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հարցով հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչու են ռուսները հատուկ կարգավիճակ պահանջում Հայաստանում ռուսերենի համար, երբ որեւէ այլ լեզու մեզանում նման կարգավիճակ չունի:
Մեր կողմից հավելենք, որ եթե ՄՄ-ն «հավասարազորների» միավորում է, ապա, հաստատ, Աշոտյանի ասածը տեղ ունի»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: