կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 16:49
Աշխարհ

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մոսկվայի հետ ցանկացած ձևաչափով երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ տետ ա տետ ռեժիմով։ Նա նշել է, որ չի վախենում ռուսական կողմի հետ շփումներից։

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք դրանից չենք վախենում՝ ոչ մի ձևաչափով, մեր գործընկերներից որևէ մեկի հետ... Մենք պատրաստ ենք նաև ուղիղ երկխոսության, մեզ չի հետաքրքրում՝ ինչ ձեւաչափով»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը, սակայն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ այսօր ինքը չի շփվում Ռուսաստանի ղեկավարի հետ։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին ասել էր նաև, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում՝ նշելով, որ եռակողմ խմբում այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում, սակայն, ըստ նրա, այդ բանակցությունները միշտ էլ դժվար են լինում։