|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին երկխոսության կոչ է արել ռուսական կողմին՝ հայտարարելով, որ պատրաստ է փոխզիջում փնտրել Դոնբասի հանրապետությունների և Կիևի կողմից չվերահսկվող այլ տարածքների հարցում։
«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել և փոխզիջում գտնել ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների վերաբերյալ, որոնք ոչ ոք չի ճանաչում, բացի Ռուսաստանի Դաշնությունից»,- ասել է Զելենսկին ամերիկյան ABC News-ին տված հարցազրույցում։