Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրաքի հյուսիս-արևմուտքում իրավիճակը շարունակում է զարգանալ Թուրքիայի համար անբարենպաստ եղանակով: Թուրքամետ խմբերը փորձում են դուրս գալ Սիրիայի ազգային բանակից և սկսել Դամասկոսի հետ հաշտեցման գործընթաց՝ ռուսական բանակի միջնորդությամբ. հայտնում է «Կրասնայա վեսնա»–ն։
Ներկայումս թուրքական հրամանատարությունն ամենաբարդ հարաբերություններն ունի «Ալ Համզայի դիվիզիայի» հետ: Այս խմբի զինյալները, որոնք տեղակայված են Ալ Բաբ տարածքում, մարտից իրենց զորքերը չեն ուղարկում առաջնագիծ: Նրանց փոխարեն դիրքերում հերթապահում են «Սուլթան Մուրադ դիվիզիայի» զինյալները:
Բացի դրանից՝ Անկարան 2021-ի ընթացքում մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել «Ալ Համզա»-ին խաղաղեցնելու համար վերահսկվող ստորաբաժանումներ ուղարկել, որոնք աչքի են ընկել քաղաքացիական բնակչության թալանով, շորթմամբ: Հետևաբար, բազմիցս տեղեկություններ են հայտնվել այս խմբի հնարավոր լուծարման մասին:
Ըստ ամենայնի, «Ալ Համզա»-ի ղեկավարները որոշել են լքել «Սիրիայի ազգային բանակ» կոչվող անօրինական կազմակերպության շարքերը: Հայտնված տեղեկությունները վկայում են այն մասին, որ թուրք վարձկանները որոշել են դիմել ռուս զինվորականներին՝ Սիրիայի պաշտոնական կառավարության հետ հաշտության հարցում միջնորդելու համար: Օրինակ՝ համացանցում արծաթե «Սանտա Ֆե»-ի կողքին հայտնվել է «Tiger» ռուսական ռազմական զրահամեքենայի լուսանկար, նույն մեքենան նկատվել է «Ալ Համզա»-ի տեսահոլովակներում՝ խմբավորման յութուբյան պաշտոնական ալիքում: Նախնական տվյալների համաձայն՝ լուսանկարում պատկերված է թուրքամետ զինյալների ներկայացուցիչների ու ռուս զինվորականների բանակցությունների պահը:
Եթե «Ալ Համզա»-ն դուրս գա ՍԱԲ-ից՝ դա լուրջ վնաս կհասցնի Թուրքիայի իմիջին Սիրիայի հյուսիսում և վտանգավոր նախադեպ կստեղծի մյուս ստորաբաժանումների համար, քանի որ ավելի ու ավելի շատ զինյալներ են դժգոհում թուրքական հրամանատարությունից: