Սիրիայում գործող հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կուպչիշինը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայում զինված խմբավորումները իրականացնեն քիմիական հարձակման կեղծ փորձեր, որպեսզի մեղադրեն սիրիական կառավարական ուժերին քիմիական զենք օգտագործելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Կուպչիշինը նաև նշել է, որ անցնող գիշերվա մեջ սիրիական մի քանի բնակավայրեր, հատկապես Խամա բնակավայրը ենթարկվել է գնդակոծության զինված խմբավորումների կողմից` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը: