|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի Վան նահանգի Չալդրան գավառում փոխհրաձգություն է տեղի ունեցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ու թուրք զինվորականների միջև. հայտնում է Independent-ի թուրքական ծառայությունը:
Փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:
Փոխհրաձգությունից հետո Թուրքիայի ԶՈւ-ն անցել է «ահաբեկիչների չեզոքացման» գործողությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հինգշաբթի կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման մասին: Հայտարարության համաձայն՝ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմական գործողությունները, որպեսզի քրդական զորամիավորումները դուրս բերվեն Սիրիայի հետ սահմանին ստեղծվող անվտանգության գոտուց: