Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի հետ կապված՝ Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում՝ Ադրբեջանին աջակցելու համար. գրում է Reuters-ը՝ երկու սիրիացի զինյալների խոսքերին հղումով:
Նրանց պնդմամբ՝ իրենց Ադրբեջան են ուղարկում՝ Անկարայի հետ համաձայնեցված։
«Ես ցանկանում էի գնալ, բայց փող չունեմ։ Կյանքն անչափ ծանր է ու աղքատ»,- ասել է զինյալը, որը Սիրիայում մարտնչել է «Ահրար աշ Շամ»-ի կազմում (ահաբեկիչներ, որոնց Թուրքիան աջակցում է):
Գործակալության զրուցակիցները մանրամասնել են նաև, որ սիրիական բրիգադների հրամանատարներն իրենց տեղեկացրել են, որ ամսական 1500 դոլար կվաստակեն։ Զինյալը հստակեցրել է, որ նշանակման մասին Աֆրինում պայմանավորվել է Թուրքիայի աջակցությունը վայելող, այսպես կոչված, Սիրիական ազգային բանակի պաշտոնյայի հետ։
Միևնույն ժամանակ, Աիրիական ազգային բանակի «Ջաիշ ան Նուհբա» խմբավորման հետ կապված մեկ այլ զինյալ էլ հայտարարել է, թե իրեն ասել են, որ Ադրբեջան է ուղարկվելու 1000 սիրիացի։
Զինյալների խոսքով՝ իրենք սպասում են, որ իրենց ուղարկելու են սեպտեմբերի 25-ին՝ ոչ թե մարտնչելու, այլ օբյեկտներ պահպանելու, սակայն երկուշաբթի Reuters-ն այլևս չի կարողացել նրանց հետ կապ հաստատել: