կարևոր
1780 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-11 17:33
Աշխարհ

Ո՞վ եւ ի՞նչ է կանգնած Սիրիայում զինյալների խլացուցիչ հաջողության հետեւում

Ո՞վ եւ ի՞նչ է կանգնած Սիրիայում զինյալների խլացուցիչ հաջողության հետեւում
Սիրիայի Արաբական Հանրապետությունում վերջին օրերի իրադարձությունները շահագրգիռ կողմերին ստիպում են շատ բան վերաիմաստավորել եւ գիտակցել։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում Ռուսաստանի եւ Իրանի կողմից աջակցվող երկիրը գրեթե առանց կռվի հանձնվեց զինյալներին՝ դա անելով 13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո, որը պետք է ինչ-որ բան սովորեցներ, առաջին հերթին հենց սիրիացիներին, ովքեր պայքարում էին ապագայի համար առանց վախի ապրելու իրենց իրավունքի համար: Բայց, կարծես, երկար տարիների դասը չի նպաստել ապագայի համար: Այո, զինված ընդդիմությունը կարծես մի մեծ խնդիր է կատարել՝ զավթել է իշխանությունը։ Հաջորդ, ոչ պակաս բարդ խնդիրը այս իշխանությունը պահելն ու քաղաքացիական խաղաղությունն ապահովելն է։ Ցանկացած հաշվեհարդար, նույնիսկ չթույլատրված, բայց թույլ տրված նոր իշխանավորների կողմից, սերտորեն ասոցացվելու է «նոր իրականության» հետ։ Թեեւ հիմա արդեն պարզ է.հաշվեհարդարը, ինքնադատաստանը եւ այլ ներքաղաքացիկան «հարաբերությունների պարզբանումը» գրեթե անխուսափելի են։

Այս իմաստով ընդդիմության կարողությունը հետ պահել այն, ինչը ժամանակին պատճառ է դարձել, մնում է մեծ կասկածի տակ։ Փոխարենը պետք չէ կասկածել՝ որոշումների ընդունման հարցում հաղթանակած ընդդիմության «ինքնուրույնությւոնը» «կկարգավորվի» ավագ թուրք ընկերների կողմից։ Նոր կարգը՝ նույն ինքը՝ թուրքական նիզամը, պետք կլինի Էրդողանի կառավարությանը եւ նրա որոշ գործընկերներին, որոնց շահերը երեւում են նախկին Օսմանյան կայսրության «մերձակա» ծայրամասում։ Եվ խոսքը, նկատենք, բացարձակապես ԱՄՆ-ի մասին չէ, որի «ականջները» ուրիշները տեսնում են որտեղ պետք է եւ որտեղ չկան։

Եթե ինչ-որ բան պետք է « մատնի մոռացության» բոլորի համար ուսանելի սիրիական դասով, ապա դա որոշ փորձագետների եւ քաղաքական գործիչների պատրանքներն են, որոնք, չգիտես ինչու, անկեղծորեն կարծում էին, որ Անկարան ի վիճակի չէ Վաշինգտոնի հետ չհամաձայնեցված գործողությունների, ինչպիսիք են 2024ի նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին գրեթե առանց մի կրակոցի Սիրիայի գրավումը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար Սիրիայում պաշարման ժամանկ ստեղծված ստատուս քվոն ավելի քան ցանկալի էր։ Դամասկոսի իշխանությունների քաղաքականությունը, գործողություններն ու դրդապատճառները միանգամայն կանխատեսելի էին։ Որպես ալավիական-շիական «միջադիր»՝ Սիրիան արաբա-սուննիական միավորմանը հնարավորություն չէր տալիս։ Իսկ իշխանության եկած իդլիբյան հանրությունը ոչ միայն խիստ բացասաբար է վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակից Իսրայելին, այլեւ, ընդհանուր առմամբ, նրանք շատ ավելի քիչ կանխատեսելի են։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ընդդիմության հետեւում թուրքական «ականջներ» են։ Ըստ այդմ՝ ընդդմության հետ ցանկացած պայմանավորվածություն, առանց Թուրքիայի հետ կապեր հաստատելու՝ նրա պայմաններով, արեւմտյան Երուսաղեմի համար կրելու է բացառապես միջանկյալ (եթե չասենք՝ անկանխատեսելի) բնույթ։

Կարելի է հիշել նաեւ այն մասին, որ Ասադի նահանջող բանակը, որին, ըստ որոշ տվյալների, մի քանի ամիս աշխատավարձ չի վճարվել, թողել է բազմաթիվ տարատեսակ զենքեր, այդ թվում նաեւ հակաօդային համակարգերՀազիվ թե նման բան լիներ Նեթանյահուի ռեժիմի եւ հեռացող Բայդենի վարչակազմի ծրագրերում։ Այլ կերպ դժվար է բացատրել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազմաթիվ հարվածները սպառազինությունների պահեստներին, ինչպես նաեւ վերջերս ՑԱԽԱԼ – ի մուտքը սիրիական տարածք հարավից, այսպես կոչված, «բուֆերային գոտի»՝ Սիրիայի հարավային երեք նահանգների՝ Էլ Քունեյտրայի, Դերաայի եւ Էս Սուվեյդայի ակնհայտ նշանառությամբ։

Այսպիսով, շահառուները գտնվում են հստակ մյուս կողմում: Նախօրեին հայտնի է դարձել «սիրիական ազգային բանակի» զինյալների կողմից քրդական Մանբիջի ուղղությամբ Եփրատի վրայով անցնող առանցքային կամւրջներից մեկի պայթեցման մասին: Միաժամանակ թուրքկան ավիացիան զանգվածային հարված է հասցրել Այն- Իսայում քրդական ռազմականացված կազմավորումների օբյեկտներին։ Սակայն դեռեւս այսպես կոչված «ազատության արշալույսից» քիչ առաջ՝ Հալեպի արեւմտյան շրջանում (Թել Ռիֆաաթի շրջան) քրդերի դեմ թուրքամետ զինյալների վերջին գործողությունը, տեղի են ունեցել մի քանի առանցքային իրադարձություններ եւ նշաններ, որոնք լույս են սփռում տարածաշրջանային գործընթացների վրա։

Նախ, Թուրքերը երկար տարիների ընթացքոմ առաջին անգամ երկարաժամկետ պայմանագիր կնքեցին ֆրանսիական Total նավթային ընկերության հետ՝ հեղուկացված բնական գազի մատակարարման համար։ Արդեն միայն այդ իրադարձությունն էր հստակ հայտնում թուրք-ֆրանսիական երկխոսության կարգավորման մասին։ Իսկ Ֆրանսիան եղել եւ մնում է Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի առանցքային խաղացողը, իսկ Սիրիան նախկինում եղել է ֆրանսիական ենթամանդատ տարածք։ Փարիզի՝ որպես ԵՄ առաջնորդներից մեկի հետաքրքրւթյունը կայանում է Անկարայի հետ էներգետիկ կապի հասնելուն այն պայմաններով, երբ նորաթուխ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը 2025ի հունվարից ի վեր կարող է գնալ նոր, ֆրանսիացիների համար անբարենպաստ հետագծով։ Ինչո՞ւ այդ նույն եվրոպացիները շատ թանկ արժեքով գազ գնեն Նահանգներից, երբ դա կարելի է ավելի էժան գնել նաեւ Մերձավոր Արեւելքում։ Ի դեպ, նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ողջունել է զինյալների կողմից իշխանության զավթումը:

Երկրորդ՝ ԱՄՆ-ի կողմից «Գազպրոմբանկի» (իմա՝ «Թուրքական հոսքի») դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո Ակ-Սարայում կորցրեցին տնտեսական թելը, որը կարող էր Անկարային զերծ պահել Մոսկվայի հետ իր պրագմատիկ երկխոսության անխոհեմ քայլերից։ Չի բացառվում՝ ամերիկացի բյուրոկրատներն անգամ չհասկացան, թե ինչ են արել՝ ԵՄ-ին ու Թուրքիային իրար գիրկ մղելով։ В-третьих, и для турецкой стороны Трамп – тот ещё «кот в мешке». Турецким элитам стало понятно, что «обтяпать делишки» на Ближнем Востоке надо успеть до воцарения республиканца. С ним лучше разговаривать, занимая более выгодные позиции, и можно сказать, что в каком-то смысле Трамп по крайней мере на время объединил бывших противников.

Երրորդ՝ թուրքական կողմի համար էլ Թրամփը դեռ «կութ սենյակում սեւ կատու» է։ Թուրքական էլիտաների համար հասկանալի է դարձել՝ մինչեւ հանրապետականի գահակալումը Մերձավոր Արեւելքում պատք է հասցնել «գործերը դասավորել»։ Նրա հետ ավելի լավ է խոսել՝ զբաղեցնելով ավելի շահեկան դիրքեր, եւ կարելի է ասել՝ ինչ-որ իմաստով Թրամփը գոնե որոշ ժամանակով միավորել է նախկին հակառակորդներին։

Մնում է ավելացնել՝ ԵՄ մեկ այլ առաջնորդի՝ Գերմանիայի հետ էլ Թուրքիայի գործերը «հանկարծ» սկսել են դասավորվել։ Ի թիվս այլ բաների, կանցլեր Օլաֆ Շոլցը վերջապես հավանություն տվեց Անկարային «Եվրոֆայթերների» մատակարարմանը, չնայած Հանրապետականի հաղթանակից առաջ նա կտրականապես դեմ էր գործարքին:

Ամեն դեպքում Թուրքիայի քաղաքականոթյան մեջ եվրոպական հարթությունը բաց թողնելը աններելի անխոհեմություն կլիներ։ Բրյուսելի հետ Անկարայի արտաքին առեւտրաշրջանառությունն ամենախոշորն է եւ կազմում է Թուրքիայի ամբողջ արտաքին առեւտրաշրջանառության 40-50%-ը։

Անկախ գործընթացի վրա արտաքին շահառուների ազդեցությունից, հստակ է մի բան Թուրքերն ու անձամբ Էրդողանը ցանկացած հարմար պահի զոհաբերելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններըչափազանց մեծ է քաղաքակրթական անտագոնիզմի անդունդը, չափազանց մեծ է Արեւմտյան եւ առաջին հերթին եվրոպական ուղղությունը թուրքական քաղաքականության մեջ։ Ռուսական մասնաբաժինը թուրքական էներգասպառման լավագույն դեպքում կկազմի մոտ 30%։ Նրանց փոխարինող գտնելը դժվար է, բայց անհնարին ոչինչ չկա։

Հայեցակարգային առումով Թուրքիան առնվազն 2020 թ-ից՝ Ղարաբաղից եւ Լիբիայից զգացել է ռազմական հաջողությւնների հոտը։ Այս հոտը, հայտնի է՝ արբեցուցիչ է, եւ այն որոշակի մթնոլորտ է ձեւավորում թե թուրքերի, թե նրանց համար, ովքեր կփորձեն շփվել նրանց հետ կամ ընդհանուր լեզու գտնել։ Այնպես որ, գլխավոր խնդիրն այն է, որ այժմ նույնիսկ Թուրքիայի խաղաղ տրամադրված գործընկերները պարզ ընտրություն ունեն. կամ պատրաստ լինել թուրքերին «ատամ ցույց տալ», կամ մի կողմ քաշվել եւ չխանգարել թուրքերին անել նույնը ինչ-որ մեկի նկատմամբ, բնականաբար, այն հույսով, որ վաղը դժբախտությունը կվերաբերի հենց հարեւանին, այլ ոչ թե իրենց։

Հ.Գ. Հանդես գալով Սիրիայի իրավիճակի վերաբերյալ ազգին ուղղված հերթական հայտարարությամբ՝ Ռեջեփ Էրդողանն այդ երկրում կարգավորման գլխավոր պայման է համարել այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Հետեւելով քաղաքական դեմագոգիային՝ նա ազդարարեց, որ Թուրքիայի մոտեցումը պայմանավորված է ոչ թե շահով, այլ սիրիացի ժողովրդի՝ որպես եղբայրական լինելու պատկերացմամբ։ Անսպասելի չէր Սիրիայի վերականգնման գործընթացին մասնակցելու պատրաստակամությունը, ինչպես նաեւ իրավիճակի կարգավորման հետ մեկտեղ Թուրքիայից փախստականների (մի քանի միլիոն մարդ) զանգվածային վերադարձի նկատմամբ մեծ հետաքրքրությունը։

 

Յուրի Կուզնեցով

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյան